ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդն իրեն պարանով կապել է ճաղավանդակից. բախում «Լույս»-ի ավագանիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին լարված իրավիճակ է տիրում Աղբյուր Սերոբի տարածքում: Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, որոնք գտնվում են դեպքի վայրում:

Չնայած նրանք մանրամասը տեղեկություններ չեն տրամադրում, սակայն տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները գտնվում են բնակարաններից մեկում, որտեղ կա երեք մանկահասակ երեխա եւ փորձում են ներս մտնել: Իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել:

Ոստիկանները կարծես թե բանից անտեղյակ եկած լինեին և 30 րոպե շարունակ միայն մուրճով և «քացով» հարվածում էին դռանը` հույս ունենալով, որ կբացվի: Սակայն նրանք հաշվի չէին առել, որ դուռը կարող է այդպիսի լուրջ «դիմադրություն» ցուցաբերել:

Մանրամասները` տեսանյութում

Այս պահին ուղիղ եթերում է նաև ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը և շարունակում է ներկայացնել իրավիճակը:




Լրահոս