Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը և մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբե¬րու-թյուն¬ները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հանդիսանում հայ-ֆրանսիական փոխգործակցության շարունա¬կա¬կան զարգացման և խորացման համար:
Մեզ համար շատ կարևոր էր ապրիլի 24-ի ներառումը ֆրանսիական հանրապետական օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Ձեզ:
Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին գործադրվող շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգա¬վոր¬մանը և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրա¬պնդմանը:
Բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը միջազ¬¬գային հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազ¬մա-կեր¬պու¬թյան շրջանակներում: Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստան-ԵՄ հարա¬բե¬րություն¬ների առաջմղմանը, և լիահույս ենք, որ այն ապագայում ևս կշարունակվի: Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարե¬փո¬խում¬ների գործըն¬թաց, հատկապես արդիական է դառնում Հայաստան-ԵՄ համագործակ¬ցության օրա¬կարգի իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը:
Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ մեծ հաջո-ղու¬թյուն¬ներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրան¬սիացի բարեկամ ժողովրդի հետագա առաջընթացի և բարօրության»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրան-սիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաս-տանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մենք կարևորում ենք հայ-ֆրանսիական համագործակցությունը տնտե-սական, մշակութային, գիտակրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև այլ կրթական հաստատություններ իրենց կարևոր նպաստն են բերում մեր բարե¬կա¬մության ամրապնդմանը:
Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից:
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրու-թյուն և ամենայն բարիք»: