ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել է Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածք։
«Այսօր եղել եմ Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածքում, ծանոթացել ընդհանուր խնդիրներին:
Գառնիի տարածքում շուտով կսկսվի հայտնի բաղնիքի խճանկարի տարածքի բարեկարգումը: Գեղարդում էլ են առկա խնդիրներ, որոնք պետք է քննարկենք Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների հետ և արագ լուծումներ գտնենք»,- գրել է նախարարը: