Երևան-Վրաստան ու Երևան-Ռուսաստան չվերթներն ավելացել են. Տաթևիկ Ռևազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղավիացիան որոշումներ չի կայացնում ավիատոմսերի գների մասով, դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասանխանեցումը միջազգային ստանդարտներին: Այսինքն, մեր հիմնական գործառույթը թռիչքային անվտանգությունն է»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղավիացայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Ռևազյանի խոսքերով, եթե միջազգային քաղավիցիայում փոփոխություններ են լինում, կոմիտեն է պատասխանատու, որպեսզի դրանք բերվեն հայկական շուկա. «Միաժամանակ ուզում եմ նշել, որ մենք ենք թույլտվությունը տրամադրում այս կամ այն ավիաընկերությանը, որը ցանկանում է ավիափոխադրումներ իրականցնել դեպի Հայաստան: Մենք չենք համոզում, որ նրանք գան, չնայած որ դրանով ես զբաղվում եմ, ուղղակի մենք ուսումնասիրում ենք՝ կարողանում է արդյո՞ք այդ ընկերությունն ապահովել ամբողջ թռիչքային անվտանգությունը, թե՝ ոչ, կարողանո՞ւմ է անհրաժեշտ չափանիշերով աշխատել, թե՝ ոչ, որից հետո կայացնում ենք որոշում»:

Ռևազյանը խոսեց նաև Ռուսաստանից Վրաստան ու Վրաստանից Ռուսաստան ավիափոխադրումների մասին՝ հայտնելով, որ դրանից հետո քննարկումներ են ունեցել ավիաընկերությունների հետ՝ համոզելու Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ չվերթների տարածք. «Մենք ամեն ինչ արեցիք խոչընդոտներ չստեղծելու համար՝ թղթաբանությունից խոսափելու նպատակով: Ակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»:

Երևան-Վրաստան ու Երևան-Ռուսաստան չվերթները շատ շատ են ավելացել:




Լրահոս