ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդի փողը կհանվի՞ նոր ավիաընկերությունների համար. պարզաբանում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քաղաքացիական գլխավոր ավիացիայի վարչության նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց աշխատանքային գործունեության մեկ տարին:

«20 եվրոն միայն օդի փողն է: Դա լուրջ խնդիր է: Մենք ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար, որովհետեւ երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, դա շատ ռիսկային է իր համար, այսինքն ժամանակ է պետք, որպեսզի կառուցի այդ շուկան, նորմալ կարողանա աշխատի: Մեզ պարզ ասել են, որ եթե մենք այս օրենքը ընդունենք եւ միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնի, զեղչ տա նոր ուղղությունների համար, իրենք մուտք կգործեն շուկա 2020 թվականի ամռանը»:

Հարցին` «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը պատրաստ է արդյոք գներն իջեցնել, Տ. Ռեւազյանն արձագանքեց` նշելով. «Իրենք ինձ ասել են, որ պատրաստ են նոր ուղղությունների համար զեղչ տալ: Բայց ես տեղյակ չեմ, թե զեղչը ինչքան է լինելու, դա է իմ մոտ միակ հարցը մնացել: Բայց մենք այդ պրոցեսը վերահսկում ենք: Մենք կիմանանք, որ խնդիր ունենան ՙԶվարթոնցի՚ հետ: Հուսով եմ, որ նման խնդիր չի լինի»:

Ապա Քաղաքացիական գլխավոր ավիացիայի վարչության նախագահը խոստացավ, որ օդի փողը կհանվի նաեւ մյուս ավիաընկերությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս