
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կոմիտեն իրավունք չունի ստեղծի ազգային ավիափոխադրող:
«Մենք Հայաստանում իրավունք չունենք ստեղծեն ավիափոխադրող գրանցենք, որովհետեւ մենք վերահսկում ենք անվտանգությունը ու մենքո իրավունք չունենք վերահսկել մեր անվտանգությունը: Կոնկրետ առաջարկներ, որ գալիս են, ու շատ են եղել այդ առաջարկները մենք խոսում ենք, բոլորին ընդունում ենք, ներկայացնում ենք կառավարություն… եթե շատ լավ առաջարկ է լինում եւ մի դեպք կա, որ շատ լավ առաջարկ է եղել, կոնկրետ հաշվարկներով եւ այլն, ես անձամբ իմ ծանոթներին եմ ներկայացնում, դա պոտենցիալ ներդրողներին, մասնագետներին, որ աջակցեն»,- նկատեց Ռեջայանը:
ArmLur.am-ի թղթակիցը Տաթեւիկ Ռեւազյանից հետաքրքրվեց`արդյոք երբեմնի «ազգային ավիափոխադրող» Միխայիլ Բաղդասարովը դիմել է կոմիտե ավիափոխադրող ստեղծելու հարցով, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան