Հուլիսի 16-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչների ասուլիսը։
Թեման՝ «Սեւանի շուրջ ծավալվող տարաձայնությունները և Դրախտիկում անցկացվելիք Վարդավառը»։
Բանախոսներն են`
Կարինե Փանոսյան – «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ, «SOS Սևան» նախաձեռնության անդամ
Մայիս Մարգարյան – «Երազանքի գյուղ» նախագծի անդամ, «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ
Գագիկ Կոջորյան- «Երազանքի գյուղ» նախագծի անդամ, «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ
***
Հուլիսի 16-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԷԿՈԼՈՒՐ տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը և ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Սևանի ջրի աղտոտման հիմնախնդիրը՝ ՀՀ սպառողների և զբոսաշրջիկների ամառային հանգստի ձախողման հեռանկարի համատեքստում:
***
Հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Մարտունի քաղաքում՝ «Կանանց համայնքային խորհրդի» գրասենյակում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի 1402, Կամոյի 17), կազմակերպում է քննարկում «Սևանա լճի խնդիրներն ու լուծման ճանապարհները» թեմայով:
Բանախոսներն են՝
Արայիկ Հունանյան՝ Ազգային պարկի տնօրենի տեղակալ
Համբարձում Համբարձումյան՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Կարինե Դանիելյան՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան
Վիկտորյա Բուռնազյան՝ «Էկոլուր»-ի փորձագետ
Սաթիկ Բադեյան՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ
Անահիտ Գևորգյան՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար
Աստղիկ Գալստյան՝ «Հուսո աստղ» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախագահ