Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, թե միայն ժամանակային առումով չի հարմարվել այսօր հանդիպել Երևան-Սևան ավտոճանապարհը փակած քաղաքացիներին, սակայն զրույցում սխալ որակեց ճանապարհը փակելը, քանի որ իրենք մշտապես հասանելի են։ Նրա խոսքով, պահանջների մի մասն իսկապես արդար են։
«Հիմա ցանկացած պատգամավորի կարելի է զանգել և տեսնել։ Մարդիկ ուզում են, որ հայտարարություն լինի Սևանում մաքրության պահով, դա արված է, լողափները մաքուր են, մարդիկ կարող են լողալ»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: