ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին պատգամավորների սպանության և ինքնասպանության հետքերով. ինչպիսի՞ն կլինի գործի ելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամսից կլրանա ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանության եւ ինքնասպանության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, սակայն նախաքննական մարմինը քրեական գործով դեռեւս ելքը չի որոշել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճեն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է:

Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում: Ըստ լուրերի` պատգամավորների միջեւ խոսակցությունը եղել է գումարի շուրջ:

Քնար Մանուկյան




Լրահոս