ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ, քննարկել խմբի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շոնթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը:
Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի շարք ուղիներ. մասնավորապես երաժիշտների խրախուսումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը, քննարկվել է ծրագրային արտադրանքի ստեղծումը, համատեղ միջոցների որոնումն ու նպատակային բաշխումը: Քննարկվել է նաև Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը: