Հուլիսի 17-ին` ժամը 11:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Թեմա` ՀՀ-ի գրավչությունն զբոսաշրջության ամառային սեզոնին.ինչ կարող ենք առաջարկել օտարերկրյա զբոսաշրջիկին։ Փառատոնային մշակույթ.Մարզերում անցկացվող փառատոնները որքանով են նպաստում տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Արտագնա հանգստի անվտանգ կազմակերպման նախապայմաններ եւ խորհուրդներ։
***
Հուլիսի 17-ին, ժամը՝ 12-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են «Տուգանք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ` ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանը և վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Թեման՝ «Տուգանք» հասարակական նախաձեռնությունը սկսում է բողոքի ակցիաների շարք ճանապարհային ոստիկանության անգործության դեմ՝ պաշտոնյաների հրաժարականի պահանջով:
***
Ի՞նչ խնդիրներ կան փակ հաստատություններում. Պաշտպանը կներկայացնի «Ազատազրկվածի իրավախորհրդատու»
ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում
Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) 2-րդ հարկի
դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի փակ
հաստատություններում մարդու իրավունքների վիճակը և կներկայացնի Պաշտպանի նախաձեռնությամբ մշակված
«Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի
Messenger հավելվածում։
Նոր հավելվածը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի
հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: