«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեկ տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է խորհրդին ներկայացնի ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը։ Այդպես է ամրագրված վարչապետի հանձնարարականում եւ, որի կատարման համար երեկ ստեղծվել է նաեւ միջգերատեսչական հանձնախում։ Այդ հանձնախումբը պետք է մեկ տարվա ընթացքում մշակի ռազմավարությունը։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային ռազմավարությունը չի փոխվել 2007 թվականից, սակայն այն պետք է հանդիսանա ամենակարեւոր եւ հիմնարար փաստաթուղթը։ Եվ այդ 12 տարիների ընթացքումաշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, ապրիլյան պատերազմ, թավշյա հեղափոխություն, սահմանադրական փոփոխություններ եւ այսօր արդիական են փոփոխությունները։ ,Ժողովուրդե օրաթերթը տեղելացավ, որ միջգերատեսչական խմբում ներառված են լինելու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներ խորհրդարանից, իսկ խումբն էլ կղեկավարի հենց Արմեն Գրիգորյանը։ Իսկ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնախմբում ներառված չէ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում