Տարաձայնություններ Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության` «պապից ավելի կաթոլիկ» դաշտ։ Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ելույթները․ քաղաքական-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես Էդմոն Մարուքյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ։

Ավելին` կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի։ Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին` Անի Սամսոնյանին։ «Փորձագիտական եւ կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ։ «Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսո՞ւմ եք Արման Բաբաջանյանի տեսակետները։ «Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել. ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»: Միաձույլ ու համերա՞շխ։ «Այո»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս