ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հատուկ ուշադրությամբ է հետևում նրան, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և նախկին ԽՍՀՄ անդամ երկրներում:
«Հայաստանի մասով այլ իրավիճակ կա: Այդ երկիրը Ռուսաստանի կարևորագույն գործընկերն է Անդրկովկասում: Հայաստանի հետ կան ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ համագործակցությունը վերաբերում է բոլոր ոլորտներին: Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգացում կա մշակույթի, կրթության, ներդրումների, ռազմատեխնիկական ոլորտներում»,-ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Վրաստանին և Ուկրաինային, Լավրովը նշել է, թե նկատում է հակառուսական հռետորաբանություն և սադրանք Ռուսաստանի նկատմամբ: