Առաջին ապտակը Վահե Գրիգորյանին հասցրել է հենց ինքը. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն առաջին ապտակն ինքն է իրեն հասցրել: Ըստ պատգամավորի` ամենաբաղձալի պաշտոնն անգամ չարժի, որ պաշտոնյան իր հեղինակությունը զոհաբերի:

-Պարո՛ն Պետրոսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն ամփոփել է իրվեց ամյա աշխատանքային գործունեությունը:Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ խմբակցությունը, արդյոք պատրաստվո՞ւմ եք հանրությանը ներկայացնել Ձերֆրակցիայի կատարած աշխատանքները:

-Մեր խմբակցության աշխատանքների ամփոփման անհրաժեշտություն չկա, որովհետեւմենք պարբերաբար հանդիպումներ ունեցել ենք, խմբակցությունը միշտ էլ նիստեր հրավիրել է, ու այդ ժամանակ էլ որոշվել է անելիքները, մենքկատարել ենքմեր առջեւ դրված խնդիրները: Այնպես որ, հատուկ ամփոփելու անհրաժեշտություն չկա, առավել եւս, որ խմբակցության անդամների գրեթե կեսը արդեն հանգստի են մեկնել, ՀՀ-ումչեն: Մեր արվածի վերաբերյալ միշտ էլ գնահատականներ տրվել է, անելիքների մասին բարձրաձայնվել է, այնպես որորեւէ ամփոփում չենք ունենալու: Իսկ արձակուրդի իրավունքը Սահմանադրությամբ ամրագրված է, որեւէ մեկին դրանից օգտվելու համար պետք չէ մեղադրել:Մենք էլ ինչ-որ չափով ներգրավված ենքլինելու խորհրդարանական աշխատանքներին, բայց ոչ այն տեմպով, որը աշխատել ենքոչ արձակուրդային շրջանում:

-Տեղեկություններ կան, որարդեն աշնանը ԱԺ խմբակցություններում վերադասավորումներ են լինելու, նշվում է նաեւ` թեժ աշուն է սպասվում այն առումով, որ խորհրդարանում պետք է քննարկվեն մի քանի աղմկահարույց նախագծեր, որոնք վերաբերելու են դատական համակարգիառողջացմանը: Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները:

-Խմբակցություններում դժվար թե վերադասավորումներ լինեն, որովհետեւ ես մեր խմբակցության մասին կարող եմ ասել` որեւէ վերադասավորման առիթ, նախադրյալ չկա:Մենք միասնական մեր ղեկավարի գլխավորությամբ շարունակելու ենքմեր գործունեությունը:Իսկ եթե վերադասավորումներ կան մյուս խմբակցություններում, կամ ինչ-որ փոփոխություններ են սպսավում, դրա մասին պետք է իրենք ասեն: Ես կարող եմ խոսելմեր խմբակցության անունից, մենք շարունակելու ենք աշխատել: Եթե կա նման բան, ապա իրենքպետք է ասեն դրա պատճառը, հետեւանքը, արդյունքը եւ այլն:

-Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը քննարկումներ ունեցե՞լ է օրերս հրապարակվածՎենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության շուրջ, որը վերաբերում էր Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացին, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցություններին, ինչպես նաեւ դատարանները շրջափակելուն: Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չեն համարել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, մտահոգիչ ենգնահատվել Վահե Գրիգորյանի հայտարարությունները: Սա ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ն, մի՞թե սաապտակչէր Վահե Գրիգորյանին:

-Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը հրապարակվել է նախօրեին ցերեկը, որըոչ թե հրապարակվել է, այլ տարբեր օգտատերեր շրջանառության մեջ են դրել, դրա վերաբերյալ հատուկ քննարկում չենքունեցել, որովհետեւմեր պատգամավորների մի զգալի մասը այստեղ չի: Իսկ ինչ վերաբերում է ապտակին, ապա հենց առաջին ապտակը Վահե Գրիգորյանին հասցրել է հենց ինքը: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, ապա սա միանգամայն սպասելի էր, այս ամեն մասին մենք շատ շուտ ենքխոսել, հենց այն պահին, երբ Վահե Գրիգորյանն անցավ ինքնագործունեության, ու ասել ենք, որ ամեն ինչ, այդ թվում նաեւ արդարադատության համակարգը բարեփոխելու նպատակը պետք է իրագործել բացառապես Սահմանադրության շրջանակներում:

Ու ցանկացած նպատակ, եթե պետք է դրանց հասնենք օրենքները խախտելով, ապա մենք դա անընդունելի ենք համարում: Ու Վենետիկի հանձնաժողովն ասեց ոչ այլ ինչ, քան մենք ժամանակին հայտարարել էինք, ու Վենետիկի հանձնաժողովն ուղղակի փաստեց, որպետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել, հատկապես եթե հարցը վերաբերում է պետական կարեւորագույն օղակներից մեկի ղեկավարմանը: Վենետիկի հանձնաժողովի գնահատականը մեզ համար լիովին սպասելի էր:

-Նշեցիք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն առաջինը ինքն է իրեն ապտակել, ի՞նչ նկատի ունեիք:

-Իր հայտարարությունը սեփական անձի նկատմամբ ապտակ էր, որովհետեւ եթե մի մարդ դեռ երդում չի տվել ՍԴ դատավորի, մեկ օր դեռ դատավոր չի աշխատել ու փորձում է Սահմանադրությունը խեղաթյուրելով` ինքնահռչակ նախագահ կարգվել, երբ կա Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ, իսկ, ըստօրենքի, ինքը պետք է շարունակի իր լիազորությունները մինչեւիր լիազորությունների ժամկետի ավարտը: Դա արդեն իսկ ապտակ էր, որովհետեւ անգամ բաղձալի պաշտոնն այնքան չարժի, որ մարդն իր հեղինակությունը զոհաբերի հանուն այդ պաշտոնի:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս