ԱԺ-ում նոր փոփոխություններ են սպասվում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամրապնդումն է։

Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բաժինների միավորումից նոր բաժիններ են ստեղծվելու, եւ դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագիտական եւ վերլուծական վարչությունը», որըստեղծվելու է իրավական եւ տնտեսական փորձագիտական վարչությունների միավորումից։ Վարչությունն իրմեջ ներառելու է մի քանի բաժիններ՝ պետաիրավական փորձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժին, սոցիալ-կրթական, առողջապահության փորձաքննության բաժին եւ օրենսդրական մոնիթորինգի բաժին։

Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշխատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի եւ խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին։ Բացի այդ, մերտեղեկություններով` խորհրդարանի աշխատակազմը ցանկանում է ամրապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, եւ այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով։

Աշխատակազմի ղեկավարը կունենա երեք տեղակալ, նրա ենթակայության տակ կլինեն նաեւ բյուջետային գրասենյակը, քարտուղարությունը եւ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը։ Երեք տեղակալների միջեւ էլ բաժանվել են մյուս ոլորտները։




Լրահոս