Գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, եկեք մեզ տիրություն արեք. Փաշինյանը՝ դատական համակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դատարանների դռները փակելուն.

«Ինչի ես ուզում էի միջամտեի չէի կարում: Ինձ պետք էր էտ ակցիան, ցույց տալու 2 բան, որ հերիք է՝ ժողովուրդն ասի, թե ինչու ես որոշեցի մեկին բաց թողնել, մյուսին բռնել, ինձ պետք էր երկու բան. ցույց տալ՝ չի կարող լինել էն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Ես չեմ ուզում կրեմ այդ պատասխանատվությունը, երբ որ ես ոչ մեկին չեմ բռնել կամ բաց թողել: Ինչի պետք է ամեն դատական որոշումից հետո սկսեն քննարկել, թե ինչ գործարքներ եմ արել կուլիսներում: Այդ դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Վերև բարձրանանք, իջնենք, ժպտանք, չժպտանք, այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ:

Փոխանակ մի տարվա ընթացքում դատական համակարգը ինքնամաքրվեր, գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում: Սա անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա նախկին կոռուպցիոն համակարգի դատական համակարգ է»:




Լրահոս