«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, այսինքն՝ խոսում են բաների մասին, որոնք գործնականում անհնար է իրագործել:
Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե բանակցում են ռուսական կողմի հետ նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Նոր ատոմակայան կառուցելու մասին դեռեւս 2008- ին խոսել էր նախագահ Սարգսյանը Աժ-ում իր ուղերձի ժամանակ:
Բայց Հայաստանը ինքը գումար չունի 4-5 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորելու համար, իսկ Ռուսաստանն էլ մի քանի անգամ հասկացրել է, որ այդ չափով չի կարող վարկ տալ, լավագույն դեպքում՝ 20 տոկոսը: Այնպես որ, տիեզերական մասշտաբի ծրագրեր կան, ուղղակի փող չկա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում