Թող պատժվեն նրանք, ովքեր ասել են՝ սպանիր. Կարո Փայլանը՝ Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի դատապարտման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտի Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ: Այս կապակցությամբ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հրանտ Դինքի գործով դատապարտվածները սպանության առաջամարտիկներն են: Որպես Հրանտի ընկերներ՝ 12 տարի է, ինչ ասում ենք «Թող պատժվեն նրանք, ովքեր ասել են՝ սպանիր»: Սակայն նրանք 12 տարի է պաշտպանվում են: Հրանտ Դինքի սպանության գործը չի փակվելու այնքան ժամանակ, մինչև չցանկանանք»:




Լրահոս