Հարց քաղաքացիներից՝ ծննդի գրանցման համար ո՞ւր պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ծննդի գրանցման համար ո՞ւր պետք է դիմել, ո՞ր մարմինն է կատարում գրանցում:

Լիդա Ներսիսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցումն իրականացնում են`

  •  երեխայի ծննդի վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
  •  ծնողների/ ծնողներից մեկի/ բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
  • ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գտնվող, ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատը,
  •  գտնված երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը,
  • կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը,
  •  երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչեւ նրա 18 տարին լրանալը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից` բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից եւ այլն:




Լրահոս