ԵՎՐՈ-2019. Հյաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիային, Իսպանիան հաղթեց Իտալիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության A խմբի վերջին տուրը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց պորտուգալացիներին 0:4: Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիան պայքարը կշարունակի կիսաեզրափակչում:

Հայաստանի հավաքականը այս խաղով ավարտվեց առաջնությունը չվաստակելով ոչ մի միավոր: Եվրոպայի առսջնությունում մեր երիտասարդները խփեցին 1 գոլ, իսկ սեփական դարպասն ընդունեցին 12-ը:

Հավելենք նաեւ, որ մեր խմբից կիսաեզրափակչում պայքարը կշարունակի նաեւ Իսպանիան, ով 2:1 հաշվով հաղթեց Իտալիային: Իսպանացիների մրցակիցը կլինի Ֆրանսիան: Պորտուգալիայի մրցակիցը պարզ կդառնա վաղը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս