Հուլիսի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ծառայու՞մ է հանրությանը Հանրայինը» թեմայով:

Բանախոսներն են՝

Տիգրան Պասկևիչյան` սցենարիստ, հրապարակախոս

Աշոտ Մելիքյան` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Արայիկ Մանուկյան` «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր

***

Հուլիսի 23-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքները 2019 թ. երկրորդ եռամսյակին» թեմայով: Բանախոս՝

Արմեն Քթոյան`«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ

***

Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամներ, իրավաբան Մասիս Մելքոնյանն ու Հայկ Փայտյանը կներկայացնեն ՀՀ գործող կառավարությանն առաջին անգամ ներկայացված հանրագրի մասին, որը սահմանադրական գործըթացի կոպիտ խախտմամբ մնացել է անպտասխան, բանախոսները կխոսեն նաեւ Սերժ Սարգսյանին հարցաքաննության հրավիրելու պահանջով` պաշտոնապես ՀՀ դատախազություն եւ քննչական ծառայություն դիմելու մասին:

 




Լրահոս