ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ լուրեր են պտտվում իրավապահ համակարգում Արտյոմ Մխոյանի հեռանալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն`ՔԿ ծառայության նախկին պետ Արտյոմ Մխոյանի հրաժարականը բավականին խորը արմատներ ունի: Դեռ 2018 թվականի նոյեմբերի 15-ին հրապարակվել էր այն մասին, որ քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով: 270 մլն դրամ հատկացվել էր «Վարդաշեն»եւ«Նուբարաշեն»ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար:

Եվ արդեն 2019 թվականի հունիսի 20-ին գործադիրի նիստի օրակարգում ընդգրկվել էր կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրկինԱրդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու մասին հարցը, սակայն հարցն օրակարգից հանվել էր: Եվ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել:Ավելին, հենցնույն կառավարությաննիստում ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել էր, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որՔԿՀ-ներումնորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ, եւ ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Եվ, ահա, այս պատմության մեջ էլ թաքնված է «շան գլուխը». անցած տարի հատկացված 270 միլիոն դրամը նպատակին չի ծառայեցվել, որի հետեւանքով էլ նորանշանակ նախարարը թույլչիտվել այս տարի քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ տալ:Իրավապահ մարմիններում տարածված լուրերիհամաձայն`այս չարաշահման բացահայտման պատճառով են Մխոյանին ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի:




Լրահոս