Պատահարից օրեր անց 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդ Սամվել Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 21-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-2106»-ի ուղևորը՝ 1997 թ. ծնված Վոլոդյա Կիրակոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս