Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հոդված ավելացնել, ըստ որի` կառավարության նիստում չեն կարող որպես չզեկուցվող հարց ընդգրկված նախագծերը վերաբերել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծին:
Ըստ այդմ, հոդվածի սահմանումը կլինի այսպես. «Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր ենթակա է քննարկման»:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած կառավարության նիստում ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված նախագիծը ընդգրկվել էր չզեկուցվողների թվում: Մասնավորապես, նրանք առաջարկած են եղել փոփոխություններ Ազգային անվտանգության եւ Ոստիկանության պետերին սահմանված չափանիշների մեջ, որը, սակայն, կառավարությունը մերժել էր: