«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը հայտարարում է ընդունելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով տրամադրված լիցենզիաները, հայտարարում է ընդունելություն տարրական հանրակրթական ծրագրով՝ տարրական դպրոցում, հիմնական հանրակրթական ծրագրով՝ միջին դպրոցում և միջնակարգ հանրակրթական ծրագրով՝ ավագ դպրոցում:

Դպրոցում կրթությունը իրականացվելու է հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ ռուսերեն և անգլերեն լեզուների խորացված ուսուցմամբ: Դպրոցում ուսումը վճարովի է:

Դպրոցը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում և մաս է կազմում ժամանակակից ուսումնա-սպորտային համալիրի, որի կազմում առկա են փակ սահադաշտ, մարզաառողջարարական կենտրոն և մանկապարտեզ:

Փաստաթղթերը ընդունվում են 2019 թվականի օգոստոսի 1-ից, աշխատանքային օրերին, ժամը 9:30-ից մինչև 17:30-ն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով դպրոց կամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայք հետևյալ հղումով՝
http://armenia-am.gazprom.com/press/news/2019/07/1539/:

Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ (374 10) 29 49 36, 29 47 60
Էլ.փոստ՝ [email protected]




Լրահոս