Հարց քաղաքացիներից` պահեստի համար թույլատրվո՞ւմ է արդյոք ՀԴՄ գրանցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Պահեստի համար թույլատրվո՞ւմ է արդյոք ՀԴՄ գրանցել, եթե այնտեղից իրականացվում է մանրածախ վաճառք:

Ստեփան Հարությունյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է:

Նշենք, որ առեւտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները սահմանված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող, արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն («Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):




Լրահոս