
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: Ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12:00-ից 20:00-ը՝ 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով:
Ինչպես հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծառայության նպատակը ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառել է , զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելը, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելը և ընթացք տալը, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելը, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելը: