«Լուսավոր Հայաստան»-ի նոր նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծից տեղեկացանք, որ այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը: Այժմ Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Եվ նրանք, հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, ներկայացրել են օրենսդրական փոփոխության նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում են հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

Նշենք, որ այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ:




Լրահոս