Հուլիսի 24-ին՝ ժամը 19.30-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2001-ին ծնված մի երիտասարդ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ երիտասարդը լողալու նպատակով մտել է Ախուրյանի ջրանցք, որի ընթացքում ջրահեղձ է եղել»,-ասաց վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արագածավանի համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյնաի հետ: Վերջինիս խոսքով՝ մահացած երիտասարդը վաղը պետք է մեկներ Հայոց բանակ ծառայության:
«Ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում, իրենից փոքր ունի երկու քույր: Ծնողներն աշխատանք չունեն, զբաղվում են գյուղատնտեսությամբ»,-ասաց նա:
Ըստ գյուղապետի՝ ընկերներով գնացել են Ախուրյանի ջրանցք լողանալու, և այդ ողբերգական դեպքը պատահել է. «Մահացած տղան փորձել է դուրս գալ ջրից, սակայն նորից ոտքը սայթաքել է և ընկել է ջուրը»:
Լիդա Եղիազարյան