Հարց քաղաքացիներից՝ ակցիզային հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:

Ռոբերտ Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են ,Անուղղակի հարկերի մասինե արձանագրությամբ եւ ,Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է ,Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված ,Ակցիզային հարկի մասինե ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:




Լրահոս