Հայաստանում առկա է հեպատիտ Ց-ի ավելի քան 4500 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Ոչ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց.

« 2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ շատ միջոցառումներ բերել են նրան, որ մենք ունենք սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ի՝1.2 անգամ և Ց-ի՝ 1.5 անգամ նվազում: 2018-ին հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, առաջնային քրոնիկ հեպատիտ Ց-ի՝ 122 դեպք, և 1214 հեպատիտ Ց-ով հիվանդներ են ախտորոշվել, որոնք դիմել են բուժհիմնարկ լրիվ այլ խնդիրներով, հայտնաբերվել են արագ թեստով: Սա բավականին մեծ ցուցանիշ է»:

Հանրապետությունում հեպատիտ Ց-ով շուրջ 4500-ից ավելի դեպքեր կան, սակայն թվերն ամեն օր լրացվում են:

Հեպատիտի փոխանցման ուղիներն են սեռական ճանապարհը, բժշկական միջամտությունները: Բժշկական միջամտությունների մեջ մեծ դեր են խաղում կոսմետոլոգիական բժշկական միջամտությունները: «Եվ կոսմետոլոգիական կենտրոնների համար արդեն հաստատված են հստակ պահանջներ իրենց մոտ կիրառվող բժշկական իրերի մանրէազերծման, ախտահանման վերաբերյալ, որոնք մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան»,-ասաց Աբովյանը:




Լրահոս