ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները, բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, հրաժարվել են հիվանդանոց գնալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս