Վերելակը գտնվում է սրճարանի շենքում, գործածվում էր տեխնիկական նպատակներով․ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԿԱՐԵՎՈՐ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։

Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում է սրճարանի շենքում, գործածվում էր տեխնիկական նպատակներով՝ շինանյութ եւ այլ պարագաներ տեղափոխելու համար»։




Լրահոս