Հուլիսի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Թեմա` Դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործըթացներ: Սահմանդրական դատարանում ակնկալվող փոփոխություններ:

Հասցե` Արշակունյաց 2 (Տիգրան Մեծ հրատարակչություն ), 4-րդ հարկ, 418 սենյակ

***

Հուլիսի 30-ինժամը 11.00 ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիսՈ՞վ և ինչպե՞ս է բարեփոխումներիանվան տակ ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը» թեմայով:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ղարախանյանը, որոնք կներկայացնեն ՀՊՏՀ-ում ձևավորվածբարոյահոգեբանական վիճակը և այն իսկապես բարեփոխելու ուղիները:

Դասախոսները կներկայացնեն նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունում տեղ գտած գրագողության և կեղծիքների ակնհայտ փաստերը:

***

Հուլիսի 30-ին, ժամը՝ 11-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են  ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը, Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ)  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել), փոխնախագահ, երկրաբանական գիտությունների դոկտոր, Արա Ավագյանը և ՍՀՍՀԿ-ի Տեխնիական մասի պատասխանատուն Վահե Մելքոնյանը:

Թեման՝ Սևանա լճի ստորջրյա 10-րդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրեր, ախտոտման ավելացում լճի համար չափազանց վնասակարությամբ, ազդեցությունը բուսական և կենդանական աշխարհի վրա, Սևանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակ:

***

Մամուլի ասուլիս՝ Երևան-Ստեփանակերտ ուղիղ կապով
Թեմա՝ Ժամանակն է պատասխանատվության կանչելու Բերձորի պետական ահաբեկչության մեղավորներին
Ժամանակ և վայր՝ 30 հուլիսի 2019 թ., ժամը 13:00
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության կենտրոնական գրասենյակ (Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ Նովա պողոտայի կողմից)

Բանախոսներ՝ Երևանում

Գարեգին Չուգասզյան-Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ,
Ռուզաննա Եղնուկյան-Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ,
Արայիկ Պապիկյան- փաստաբան
Ստեփանակերտում` Գեղամ Գրիգորյան-Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության համակարգող,
Գագիկ Եսայան- Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարության անդամ

***

Հուլիսի 30-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Երևանի հանրակրթական դպրոցներում համընդհանուր ներառման անցնելու խնդիրները, ռիսկերն ու ձեռքբերումները» թեմայով։

Բանախոսներն են՝

Մուշեղ Հովսեփյան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական

Աննա Ստեփանյան՝ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ

Լիլիթ Նազարյան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կրթական ծրագրերի պատասխանատու, կրթության փորձագետ

Հայկ Դավեյան՝ կրթական գնահատումների փորձագետ, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ասոցիացիայի հիմնադիր անդամ

***

Հուլիսի 30-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ անասնաճարակային եւ համաճարակային  անվտանգության ոլորտում ոչ իրավաչափ գործողությունները. հնարավոր ռիսկերն ու սպասվող հետեւանքները:




Լրահոս