Չնայած համեմատաբար պասիվ և արձակուրդային շրջան է, սակայն պատգամավորները շարունակում են աշխատել, հանդիպել քաղաքացիներին: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատմեց, որ այս ընթացքում նախաձեռնությունով Արցախում է եղել, իսկ արդեն օգոստոս ամսին էլ հիմնականում կայցելի Արմավիրի մարզի տարբեր համայնքներ, քանի որ այդ մարզից է վարկանիշային կարգով դարձել պատգամավոր:
Մեխակյանը մեզ հետ զրույցում համաձայն չէր այն դիտարկման հետ, թե Ազգային ժողովի աշխատանքում դանդաղկոտություն է եղել և նկատեց, թե միգուցե հունվար-փետրվար ամիսների աշխատանքն է այդպիսի տպավորություն թողել:
Մանրամասները՝ տեսանյութում