Ինչ իրավիճակ է Տավուշում կրակոցներից հետո. մանրամասնում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է` հուլիսի 27-ին ու 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արեւելյան (Նոյեմբերյանի) հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետևանքով կա զոհ և երկու վիրավոր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Պարո’ն Չոբանյան, արդեն երկու օր է ՀՀ պետական սահմանի հյուսիս-աևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել է սադրիչ գործողություններ, որի հետևանքով կա զոհ և երկու վիրավոր: Որպես մարզի ղեկավար  ի՞ նչ  տեղեկություններ ունեք, հետևո՞ւմ եք արդյոք  սահմանում տիրող կիրավիճակին:

-Խնդրում եմ կապվեք Պաշտպանության նախարարության լրատվականի հետ և իրենք Ձեզ պաշտոնական տեղեկություններ կտան վիրավորների վերաբերյալ:

-Իսկ որպես մարզպետ չե՞ք հետաքրքրվել Տավուշում առկա իրավիճակի մասին:

-Դուք գիտեք, չէ որ հենակետերը մարզի կառավարման շրջանակում չեն, եթե դեպքը տեղի ունեցած լիներ համայնքում  ես կասեի, թե ինչ եմ պատրաստվում անել, բայց քանի որ դեպքը տեղի է ունեցել հենակետում, որը բացառապես Պաշտպանության նախարարության իրավասության տակ է գտնվում, և  ինչ-որ կատարվել է հենակետում դրա մասին օբյեկտիվ ինֆորմացիա ունի բացառապես Պաշտպանության նախարությունը: Բնականաբար և տեղեկատվություն ունեմ, բայց իրավասություն չունեմ Ձեզ փոխանցելու:

Լիդա Եղիազարյան




Լրահոս