Հասրաթյան փողոցում ավտոմեքենա է կողաշրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր.Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գր.Հասրաթյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտակայքում բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Հ.Մ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia Rio» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:




Լրահոս