ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում ՌԴ դեսպանը դո՞ւխ է տվել Հրայր Թովմասյանին. նոր մանրամասներ նրանց հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին`վերջինիս նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օր-օրի սեղմվող օղակը, որով պահանջվում է Թովմասյանի հրաժարականը նախագահի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ դեսպանը այդ հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի Հ. Թովմասյանին հորդորի ցանկացած պարագայում մնալ եւ աշխատել իր ցմահ պաշտոնում: Մերտեղեկությունների համաձայն` դեսպանը Հրայր Թովմասյանին ասել է, որպետք չէ նահանջել ու ենթարկվել ճնշումների: Ու հետաքրքիրն այն է, որ էլի են եղել դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնքնույն հորդորով զրուցել են Հրայր Թովմասյանի հետ՝ առաջարկելով իրենց ծառայությունը՝ դիմակայելու ճնշումներին:

Հիշեցնենք, որՌԴ դեսպանի հետհանդիպումիցհետո պաշտոնական տեղեկություն տարածվեց, թե հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին:Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսինիր գլխավորած պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որըտեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին եւ այլն:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեցտեղեկությունը ճշտել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթիհետ զրույցում ասաց, որինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել ուչի կարող մեր հարցերին պատասխանել: Է. Ղազարյանը հորդորեց հարցերն ուղարկել գրավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն`պարզելու տեղեկությունը, սակայն դեսպանությունից մեզ հայտնեցին, որ այդ հարցը չեն ցանկանում մեկնաբանել:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս