Հուլիսի 31-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի խմբագրություն, Հուլիսի 31-ին, ժամը 11։00-ին, «Հայելի» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ հետևյալ թեմաներով․ – Սլովակ գործարարների պատվիրակության առաջարկները Հայաստանի ռազմաարդյունաբերության, ՏՏ և քիմիական արդյունաբերության ոլորտներում, – Ադրբեջան առաքված զենքի վերաբերյալ մանրամասներ և արտաքին քաղաքականության վերաբերյալ խնդիրներ։ Բանախոս՝ ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան Սիրով կսպասենք Ձեզ։ Հասցե՝ Փավստոս Բուզանդի փող․, 1/3 շենք, 4-րդ հարկ (Կենտրոն վարչական շրջան)

***

Հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները» թեմայով:

Բանախոսներն են՝

Վարուժան Հոկտանյան՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար

Սարգիս Նասիբյան՝ Հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ

Կորյուն Քիշմիրյան՝ իրավական փորձագետ։

***

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

ԹԵՄԱ՝  ովքե՞ր են  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովները. անձեր և ՀԿ-ներ.  փաստեր  և տեղեկություններ:




Լրահոս