Հարց քաղաքացիներից՝ ամուսնալուծության գործընթաց սկսելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամուսնալուծության գործընթաց սկսելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Ալիս Դանիելյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դանիելյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. անձը հաստատող փաստաթուղթ, 2. ամուսնության վկայական (առկայության դեպքում), 3. ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, 4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով, 5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/ ` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Վերը նշված դիմումների ձեւանմուշները քաղաքացիները կարող են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս