ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Հատուկ Քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ էր հայտնել այս գործից և գրել, որ նրան մեղադրանք է առաջադրվելու: