Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքն է զբաղեցնում, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով: «Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով:

Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական և տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:

2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից: Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս