ՀԷՑ-ին նախազգուշացում տվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հունիսի 12-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:

Բանն այն է` ՀԷՑ-ի կողմից անցած տարվա 3-րդ եռամսյակում ձեռք բերված «Ծրագրային փաթեթների օգտագործման լիցենզիաները», ուժային մալուխը եւ «Տրանսֆորմատորային յուղը» 2018-ի տարեկան հաստատված բյուջեի հիման վրա կազմված գնումների պլանում նախատեսված չեն եղել: Եւ ՀԾԿՀ-ն իր երեկվա նիստում որոշեց ընկերությանը նախազգուշացում տալ:

Ս.Հ.




Լրահոս