«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանն է: Նա անդրադարձել է իրսովորություններին, բնավորության գծերին, հաջող ընտանիք ունենալու գրավականներին, նշել է, թե ինչ մեթոդներով է նախընտրում դաստիարակել իր զավակներին:
– Քնարի՛կ, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…
-Լավ մարդկանց, նրանց ջերմությունը:
-Ըստ Ձեզ`ի՞նչըկփրկի աշխարհը:
-Սերնու բարությունը:
-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեքների:
-Երեւի դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Ինչպիսին էլ որ լինեմ, օրինակ` թոռներով շրջապատված, հաստատ ապրելու եմ ակտիվ ստեղծագործական կյանքով եւ աշխատելու եմ, ունենալու եմ հետաքրքիր, բեղմնավոր կյանք:
-Ունե՞ք վատ սովորություն, որիցչեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:
-Ես ինքս ինձ միշտհղկում եմ, կատարելագործում, հաղթահարում վատ սովորություններս: Ունեմծուլություն, որի դեմ մշտապես պայքարում եմ:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինը ո՞ր որակն են նկատում:
-Գուցե անհամեստ հնչի, բայց ասում են, որ շատ բարի եմ:
-Ձեր կյանքի դժվարին փուլնինչի՞հետ է կապված եղել:
-Այն շրջանի, երբ մարդկանց նկատմամբ չափից շատ հավատով, սիրով էի լցված, կյանքի փորձչունեի: Չեմ կարող ասել, որ հիմա պակաս նվիրվող եմ, բայց երբ զգում եմ, որ մարդ մեկ անգամ վրիպում է, նրան այլեւս երբեքչեմ վստահում: Նա այլեւս չի կարող իմ մտերիմը լինել, իսկ նախկինում ներողամիտ էի, մտածում էի, որ մարդուն պետք է տալ երկրորդ հնարավորություն: Անկախ արարքի ծանրությունից` եթե մարդ կարող է քեզ մեկ անգամ մեջքից հարվածել, նա միշտ է ունակ հարվածելու, նրանից կարող ես սպասել ամեն ինչ:
-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Կանացիությունն ու տաղանդը:
-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:
-Հագուստի խանութում:
-Շոպոգոլի՞կ եք:
-Այո, սարսափելի:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, որոնք պատրաստվում են դերասանուհի դառնալ:
-Եթե ունեն այդ շնորհքըիրենցմեջ եւ աշխատասիրություն, թող առաջ գնան, պայքարեն: Հիմա փոխվել են ժամանակները, հնարավորությունները բազմաթիվ են: Եթե նպատակ դնես, կարող ես հասնել աննկարագրելի հաջողությունների: Որքան էլ ասում ենք, թե Հայաստանում դա հնարավոր չէ, բայց եթե արտիստն, օրինակ, լավ անգլերեն գիտի, կարող է մասնակցել տարբեր քասթինգների: Պետք է դնել նպատակ եւ ամեն բան ծառայեցնել դրան:
-Հայտնի դառնալուց հետոի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:
-Գրեթե ոչինչ:
-Երկու բալիկ ունեք, խի՞ստ մայրիկ եք:
-Չէի ասի: Ես ավելի շատ ընկեր-մայրիկ եմ: Երբ ընկերաբար ես երեխաների հետխոսում, որեւէ բան բացատրում, դա շատ ավելի արդյունավետ է, քան եթե գոռգոռում ես, զայրանում:
-Իսկ Դուք ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Ակտիվ, միշտ վարում էի մշակութային միջոցառումներ, բակում բեմադրում էի ներկայացումներ:
-Հաջողված ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք:
-Փոխադարձ վստահություն, հարգանք, որը երբեմնսիրուց կարեւոր է, սեր: Ընտանիքի անդամները պետք է իրենց գնահատված զգան:
-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…
-Ես իմ ամեն առավոտը սիրում եմ սկսել շնորհակալությամբ: Եթե ամեն ինչի համար, որ մեզ տրվում է, յուրաքանչյուրս ներքուստ երախտապարտ զգանք, նեգատիվը միայն կուժեղացնի մեզ, եւ հետո շատ ավելի մեծ խնդիրներ կկարողանանք հաղթահարել:
-Կա՞ մի խորհուրդ, որտվել են Ձեզ, եւ երեբեքչեք մոռանա:
-Մորս տված մի խորհուրդ տպավորվել է, եւ ես այն կիրառում եմ միշտ: Նա ինձ սովորեցրել է, որ երբ ինչ-որ մեկը երրորդ մարդու մասին չարախոսում է, ես չպետք է խոսք տանեմ-բերեմ, դա զզվելի բան, եւ ոչ էլ կրակի վրա բենզին լցնեմ, այլ պետք է փորձեմ հարթել իրավիճակը, ուշադրությունը բեւեռեմ այդ երրորդ անձի դրական կողմերի վրա:
Չի կարելի թունավորել մարդուն վատ մտքերով, վատ էմոցիաներով: Մայրս խորհուրդ էտվել նաեւ չարձագանքել այն մարդկանց, որոնք գալիս են ինձ մոտ եւ պատմում, թե իմ մասին ինչ վատ բան էխոսել երրորդ անձը: Եթե տվյալ մարդն այդքան սրտացավ է, ուրեմնտեղում այդ երրորդ անձի բերանը կփակեր:
-Ձեր սիրելի փոխադրամիջոցը:
-Ճեպընթացը:
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Պարույր Սեւակը, Օմար Խայամը:
-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Գնահատել այն ամենը, ինչ ունեմ:
Աննա Բաբաջանյան