Օգոստոսի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս հասարակական գործիչների մասնակցությամբ։

Թեման՝ «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները։ Զինվորների համար միս են տեղափոխում սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ։ Դեպքերի հասարակական գնահատականը
և պատկան մարմինների հրատապ անելիքները»

Բանախոսներն են

Մանուշակ Ստեփանյան – «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ

Աիդա Սերոբյան – ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների
միության» նախագահ

Մամիկոն Խուրշուդյան – ազատամարտիկի որդի

***

Օգոստոսի 2-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը կխոսի օրերս ՀՀ վարչապետի` մամուլին ուղղված վերջին հայտարարության եւ դրանում տեղ գտած որակումների մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին:

***

Օգոստոսի 2-ին, ժամը 16:00 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում(Հասցե՝ Կամոյի 5 ), դատավոր Վ.Խալաթյանի վարույթում կկայանա արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղակետ ազատման գործով դատական նիստը: Լրատվամիջոցներին խնդրում ենք լուսաբանել:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել. 099-80-00-25 հեռախոսահամարով




Լրահոս