ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ԱԺ-ի՝ արդեն իսկ վերանորոգված աշխատասենյակներից: «Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր կողմից ավարտվեցին պատգամավորների սենյակների վերանորոգման աշխատանքները։
Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ պլանավորված 26 սենյակների փոխարեն կարողացանք գտնել ռեսուրսներ 39 սենյակների վերանորոգման համար,-գրել է Գալստյանը՝ կից հապարակելով նաև լուսանկարներ։