Նախարարի հետ իմքայլականների հանդիպումը թեժ է անցել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել: Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թեւը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են` կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկել

ու: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը: Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը եւս նրանց թվում է եղել եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն` ընդգծելով, որ կոնվենցիայի` խորհրդարան բերվելու դեպքում ինքը հավանաբար դեմ կքվեարկի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս