ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր խնդիրներ ավտոմեքենաներ ներկրողների համար. ինչ է սպասվում օգոստոսի 20-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու: ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն`չեն կարողանա մասնակցել ամերիկյան աճուրդներին:

Բանն այն է`ամերիկյան աճուրդների առաջարկներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռքբերել մեքենան անհամեմատ ավելի մատչելի գներով: Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է`ավտոմեքենա ներկրողների համար ճապոնական աճուրդներն են փակված: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչօգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ:

Ըստ փորձագետների` ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է: Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենցհերթինչեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս