Ստամբուլյան կոնվենցիան կռիվ է գցել «Իմ քայլ»-ում. մանրամասներ նախարարի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել, եւ պատգամավորների մի մասը բացահայտ ընդդիմացել եւ վիճել է նախարարի հետ: Նախ նշենք, որ հանդիպման հիմնական թեման եղել է «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիան, եւ հանդիպումը նախաձեռնվել էր, որպեսզի արդարադատության նախարարը հանգամանալից ներկայացնի դրա դրույթներն ու պատասխանի հարցերին: Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգումլուրջ ճաքեր են առաջացել։ Եվ դրանք առաջին հերթին ակնհայտ են հենց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունում, որն էլ,ըստ էության, կոնվենցիայի գլխավոր վավերացնողը պետք է լինի, եթե նախագիծը հասնի խորհրդարան:

Սակայն նկատենք, որ խմբակցության ներսում այս հարցի վերաբերյալ հակասական կարծիքներ եւ բացահայտ բախումներ են առկա պատգամավորների միջեւ: Եվ այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, այսպես ասած, «սորոսական» թեեւըմյուս պատգամավորներին համոզելու եւ խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, ձախողման վտանգի տակ են։ Եվ պատգամավորների մի թեւըչի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են` կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու, ինչը վտանգի տակ կդնի կոնվենցիայի անցկացումը:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների շուրջ: Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել դա այլ կերպ` ասելով, որ այն չի պաշտպանում, այսպես կոչված, ԼԳԲՏ-ների շահերը, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից: Մերտեղեկություններով` խմբակցության «սորոսական» հատվածը, որոնք ակտիվ այս ընթացքում քարոզում էին իրավունքների հետ կապված հարցեր, երեկ եւս փորձելէ նախարարի հետլծվելիրենց գործընկերներին համոզելու գործին: Սակայն,ըստ էության, խմբակցության մի թեւը, որոնք հիմնական մարզերից ընտրված վարկանիշային պատգամավորներն են, միաձայն դեմ են արտահայտվել կոնվենցիային` ընգդծելով, որիրենցընտրողներինչեն կարող համոզել ընդունել դա, եւ վերջիններս էլ հանդիպումներում պատգամավորներին հորդորել են հանել այդ օրակարգը:

Մենք տեղեկացանք, որ պատգամավորների մի մասը դա կեղծ օրակարգ է համարել, այս պահին Հայաստանի համար ոչ ընդունելի եւ նպատակահարմար եւ բացահայտ ասել, որ խորհրդարան բերվելու դեպքում իրենք դեմ են քվեարկելու: Նկատենք, որեղել են նաեւ պատգամավորներ, որոնք նյարդայնացել են եւ մինչեւվերջչեն էլ մնացել հանդիպմանը: Մենք տեղեկացանք, որկտրուկ դեմ արտահայտվող պատգամավորներից են եղել Արմեն Խաչատրյանը, Տիգրան Ուլիխանյանը, Տիգրան Կարապետյանը, Մաթեւոս Ասատրյանը…, այսպես ասած` մարզային թեեւը: Ըստ էության, նրանց համար նույնիսկմիեւնույնն է եղել, թե նախարարը ինչպես կներկայացնի եւ ինչպես կմեկնաբանի կոնվենցիայի դրույթները, եւ նրանք, ինչպես նաեւ մի քանի այլ պատգամավորներ, հանդիպումից հետո մնացել են իրենց կարծիքին: Այլ կերպ ասած, նախարարը չի կարողացել համոզել խմբակցության այդ հատվածին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը չհերքեց, որինքը դեմ է կոնվենցիայի ընդունմանը, եւ երեկտեղի ունեցած հանդիպմանը դա կեղծ օրակարգ է համարել: Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ կոնվենցիայի` խորհրդարան բերվելու դեպքում ինքը հավանաբար դեմ կքվեարկի: «Դա կեղծ օրակարգ է, ես կարծում եմ` չիլինելու նման բան: Ես իմ դիրքորոշումն արդեն ունեմ», -նշեց Ասատրյանը: Մեր դիտարկմանը` նախարարը երեկ փորձել է արդյոք համոզել իրեն եւ մյուս պատգամավորներին, Ասատրյանը նկատեց. «Նախարարը ներկայացնում էր իրավիճակը, նա չէր փորձում համոզել, եւ, առհասարակ, համոզելու կարիք չկա, որովհետեւ ամեն մարդ արդեն իր կարծիքն ու դիրքորոշումն ունի: Նախարարը միայն ներկայացրել է այն, ինչմենք արդեն կարդացել ենք»:

Երեկ արդեն լրագրողների հետ զրույցում նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս չթաքցրեց, որ այս հարցի վերաբերյալ խմբակցությունում տարակարծություն է առկա: Հետաքրքիր է, որ խմբակցության փակ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնքվերջիններիթվում դուրս եկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից: Ամեն դեպքում, երեկ ներկաները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, եւ,մերտեղեկություններով, չի բացառվում, որ մի ընթացք կոնվենցիայի շուրջ զարգացումներ չլինեն: Ինչպես հայտնի է,պետք է կոնվենցիան ուղարկվի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար, ապա ուղարկվի խորհրդարան:

Իշխանությունները նպատակ ունեին դա անել ԱԺ աշնանային նստաշրջանին, եւ արդեն հոկտեմբերին էլ պատրաստ կլինի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն չի բացառվում, որ կոնվենցիայի հարցով զարգացումներն ավելի դանդաղ ընթանան նախագծի շուրջ աժիոտաժը մեղմելու համար: Ամեն դեպքում, մեկ բան հստակ է. կոնվենցիայի` խորհրդարան գալու դեպքում խմբակցության ներսում իրավիճակն ավելի կթեժանա, եւ բախումներն անխուսափելի կլինեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս